fbpx
Իրավական

«Դավինչի» տուրիստականի տնօրենը կալանավորվել է

Դատարանի որոշմամբ՝ 2 ամսով կալանավորվել է «Դավինչի» տուրիստական գործակալության տնօրեն Գրիգոր Սարգսյանը։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ օգոստոսի 12-ին, մի խումբ քաղաքացիներ բողոք էին ներկայացրել, որ այս տուրիստականի հաշվին գումար են փոխանցել՝ հանգիստը Եգիպտոսում անցկացնելու համար, բայց գործակալությունը չի կատարել իր պարտականությունները։

Ասլանյանը նշել է, որ հափշտակություններին կազմակերպության մյուս աշխատակիցների ակնհայտ մասնակցության վերաբերյալ փաստական տվյալները դեռևս գտնվում են ստուգման փուլում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ