fbpx
Կառավարություն

Տնտեսական ազատության ինդեքսով Հայաստանը դիրքերը բարելավել է 13 կետով

ՀՀ կառավարությունը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ Heritage Foundation-ի հրապարակած «Տնտեսական ազատության ինդեքս»-ով Հայաստանը մեկ տարվա ընթացքում բարելավել է իր դիրքերը։

«Heritage Foundation-ի հրապարակած «Տնտեսական ազատության ինդեքս»-ով Հայաստանը մեկ տարվա ընթացքում բարելավել է իր դիրքերը 13 կետով՝ 180 երկրների շարքում զբաղեցնելով 34-րդ հորիզոնականը, «համեմատաբար ազատ» տնտեսություն ունեցող երկրից դառնալով «հիմնականում ազատ»։
Հայաստանն այս ցուցանիշով առաջատար է ԵԱՏՄ երկրների շարքում, բացի այդ երկրի ընդհանուր միավորը գերազանցում է տարածաշրջանային և համաշխարհային միջին ցուցանիշները»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/armgovernment/posts/3205444259478616

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ