Տնտեսական աճ պետք է ապահովենք հնարավորինս մեծ թվով կազմակերպությունների միջոցով. Նիկոլ Փաշինյան

Հրապարակող՝

2018AM_958393_869238508

Ամենադիտվածներ

Արտահանման ոլորտում մեր հիմնական նպատակն է լինելու ապրանքների համապատասխանեցումը միջազգային ստանդարտներին: Այսօր ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ իրենք ամեն ինչ անելու են բիզնեսին աջակցություն ցուցաբերելու և արտահանման առումով օգնելու համար: Միաժամանակ, վարչապետի խոսքով, իրենք նպատակ ունեն հանքարդյունաբերության ոլորտում հասնել նրան, որ Հայաստանը դառնա պատրաստ արտադրանք արտահանող երկիր:

ՀՀ Կենտրոնական բանկը կկարողանա արդյունավետ կերպով ֆինանսական կայունություն ապահովել, ասել է վարչապետը:

Մեր երկրում կան այնպիսի խոշոր ընկերություններ, որոնց ղեկավարների տրամադրությունը կարող է ցնցումներ առաջացնել տնտեսության մեջ, ասել է Նիկոլ Փաշինյանը և շեշտել, որ տնտեսությունը պետք է լինի ապակենտրոնացված, և հնարավորինս շատ ընկերություններ ունենան գործարարությամբ զբաղվելու հնարավորություն:

Փաշինյանն ասել է, որ կարելի է տնտեսական աճ ապահովել մի քանի մեծ ընկերությունների միջոցով, սակայն իրենք նպատակ ունեն դրան հասնել հնարավորինս մեծ թվով կազմակերպությունների միջոցով:

Ամենաթարմ