ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը Facebook-ի իր էջում տնտեսական ցուցանիշներ է ներկայացրել։
Նա գրել է, որ տնտեսական ակտիվության ցուցանիշն ապրիլին +23.2 տոկոս է, իսկ առաջին չորս ամսվանը` +2.6 տոկոս։
«Երկնիշ տնտեսական աճը, իհարկե, լինելու է, Հայաստանն արդեն շինհրապարակ է, գյուղատնտեսությունը վայելում է մասշտաբային օժանդակություն, ներդրումները հորդում են, աշխատատեղերն ավելանում», – գրել է Քերոբյանը։