fbpx
Խորհրդարան

Տնտեսական հանձնաժողովում քննարկվում է գույքի կադաստրային գնահատմանը վերաբերող օրինագիծը

Այսօր Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում նախատեսված է գույքի կադաստրային գնահատմանը վերաբերող օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը: Հիմնական զեկուցողը Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն է, հարակից զեկուցողը՝ հանձնաժողովի անդամ Կարեն Համբարձումյանը։

Ազգային ժողովն օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունեց սեպտեմբերի 12-ին։ Խորհրդարանի նիստում հարցը զեկուցելիս Կադաստրի կոմիտեի ղեկավարը՝ հիշեցնելով, որ այս օրենքով ոչ թե գույքահարկի չափ է սահմանվում, այլ գույքի կադաստրային արժեքը մոտարկվում է շուկայականին, նաև նշեց, որ օրենքի ընդունումից հետո մի շարք իրավական ակտերի ընդունմամբ բարձր արժեք ունեցող գույքի հարկը կարող է մի քանի անգամ բարձրանալ, իսկ ոչ թանկ գույքի դեպքում՝ բոլորովին չփոխվել։

Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին ՀՀ օրենքի նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ:

Այս մասին հայտնում են Կադաստրի կոմիտեի Facebook֊ի էջից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ