Հասարակություն

Տնտեսական հեղափոխությունը կախված է յուրաքանչյուրիցս․ Տիգրան Խաչատրյան

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը ՀՀ քաղաքացու օրը նշում է Արմավիրի մարզում: Արմավիրի քաղաքային զբոսայգում նախարարը մասնակցեց «Իրազեկ քաղաքացի» խորագրով հանրային քննարկմանը և ԱԺ պատգամավորների հետ միասին պատասխանեց մարզի բնակիչներին հուզող հարցերին՝ գյուղատնտեսական վարկերից մինչև արդարադատության խնդիրներ.

«Մենք բազմիցս ենք խոսել էն մասին, որ տնտեսական հեղափոխությունը և տնտեսական զարգացումը, որոնք փոխկապված երևույթներ են, կախված են յուրաքանչյուրիցս: Այսինքն՝ որքանով մենք կկարողանանք վստահ լինել մեր նպատակներում, որքանով կձգտենք իրականացնել այդ նպատակները և որքանով պահանջատեր կլինենք Կառավարությունից այդ նպատակներին գնալու ճանապարհին»:

Քաղաքացիների հետ զրուցեց նաև ԱԺ պատգամավոր Նարինե Թուխիկյանը՝ նշելով, որ իրենք բնակիչներն են հինավուրց մայրաքաղաքի.

«Դուք ձեր թիկունքում մշակութային և ինքնության ահռելի ժառանգություն ունենք: Եվ քաղաքացու օրը մեզ օգնելու է մեր ինքնության հետևից գնալու և շատ բաներ, որ մոռացել ենք, կորցրել ենք, օգնելու է վերագտնել»:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ