fbpx
Տնտեսություն

Տնտեսական օրացույց | 29.03.2019

Այսօր հրապարակվել է Գերմանիայի գործազրկության փոփոխության ցուցանիշը, որը փաստացի կազմել է -7K։ Ըստ կանխատեսման պետք է լիներ՝ -10K, իսկ նախորդ ժամանակահատվածում եղել է՝ -20K։

Հրապարակվել է Մեծ Բրիտանիայի ՀՆԱն 2018 թվականի չորրորդ եռամսյակի ցուցանիշների փոփոխությունը, համեմատած նախորդ եռամսյակին, ըստ որի այն կազմել է՝ 0.2%, ինչը համապատասխանում է թե՛ կանխատեսմանը, թե՛ նախորդ ժամանակահատվածի ցուցանիշին։ Ինչպես նաև հրապարակվել է նախորդ 2018 թվականի ցուցանիշը, որը եղել է 1.4%՝ կանխատեսումից և նախորդ ժամանակահատվածից ավել 0.1%-ով։

 

Կանադայի հունվար ամսվա ՀՆԱի փոփոխությունը կազմել է 0.3%, ինչը 0.2%-ով մեծ է կանխատեսումից, իսկ նախորդ ժամանակահատվածից՝ 0.4%-ով։

ԱՄՆի նոր տների վաճառքի ցուցանիշը կազմել է 667K, ինչը կանխատեսումից ավելին է 47K-ով, իսկ նախորդ ժամանակահատվածի համեմատած՝  31K-ով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ