fbpx
Աշխարհ

Տնտեսական խնդիրները կխանգարեն Թրամփին վերընտրվել

Ֆրանսիայում Մեծ Յոթնյակի գագաթաժողովին նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է առևտրի, Ռուսաստանի և շրջակա միջավայրի վերաբերյալ միասնական մոտեցման անհրաժեշտության մասին: Անդրադարձել է նաև Չինաստանի հետ առևտրային բանակցություններին։

«Այս հարցը պետք է դեռ այլ մարդիկ կարգավորեին. Բուշը, Քլինթոնը, երկրորդ Բուշը: Փոխարենը, ես եմ այն կարգավորում»,-ասել է Սպիտակ տան ղեկավարը։

ԱՄՆ-ի ամուր տնտեսությունը Թրամփի նախընտրական պայքարի կարևոր կետերից է. «Չնայած այս վհուկների որսին, մեզ հաջողվեց այս հսկայական հրաշալի նավը շատ արագ շրջել»:

Չինաստանի հետ առևտրային պատերազմը սակայն որոշ տնտեսագետների կարծիքով կարող է 2020-ին տնտեսական անկման հանգեցնել, որն էլ օգտագործելու են Թրամփի մրցակիցները Դեմոկրատական կուսակցությունից:

«Ներկայիս առևտրային, արտաքին և ներքին քաղաքականությունը արժեթղթերի շուկաներում աշխատող մարդկանց մոտ կասկած է առաջացնում, թե որքան կայուն է այս վարչակազմը», – նշում է նախագահական ընտրությունների դեմոկրատ թեկնածուներից մեկը, ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը:

Թրամփը նաև առերեսվում է մրցակցության սեփական կուսակցության ներսում՝ ի դեմս պահպանողական թեկնածու Ջո Ուոլշի. «Ես դրել եմ թեկնածությունս, որովհետև նա իր աշխատանքը լավ չի կատարում: Երկիրը հոգնել է նրա հայտարարություններից, նա կարծես երեխա լինի»:

Սակայն հիմնական խոչընդոտը Թրամփի համար կարող է լինել տնտեսական անկումը, նշում են վերլուծաբանները:

«Մենք երբեք չենք վերընտրել նախագահ տնտեսական անկման պայմաններում», – նշում է Սյուզան Փեյջը:

Այս պահին Թրամփի կարծիքով վերընտրվելու լավագույն եղանակը կողմնակիցներին ոգեշնչելն է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ