fbpx
Տնտեսություն

Տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարությունների հնարավոր միավորման մասին

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն անդրադարձավ իր գլխավորած գերատեսչության և գյուղատնտեսության նախարարության հնարավոր միավորմանը: «Դա չի նշանակում մեկ գերատեսչության գործառույթները մյուս գերատեսչության մեջ ներառել, դա նշանակում է, որ կառուցվածքային բարեփոխումների արդյունքում ձևակերպվում են այնպիսի կառուցվածքային ձևաչափեր, որոնք պետք է պատասխանեն բոլոր հարցերին: Այսինքն, նոր ձևավորվող կառույցը պետք է հավասար կարևորությամբ վերաբերվի ինչպես գյուղատնտեսության բնագավառին առնչվող հարցերին և զարգացմանը, այնպես էլ տնտեսության մյուս ճյուղերի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա:

Անդրադառնալով երկու գերատեսչությունների միավորման շուրջ առկա քննադատություններին՝ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ բոլոր կարծիքներն էլ գոյության իրավունք ունեն այնպես, ինչպես կառավարության տեսակետը հարցի վերաբերյալ: «Ինչպիսին կլինեն կառավարության վերջնական որոշումները, կառուցվածքային միավորներն այդ ձևաչափով էլ կաշխատեն»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի մինչ այժմ հրապարակված նախագծի համաձայն՝ նոր կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետից եւ նախարարներից: Կրճատվում է առաջին փոխվարչապետի պաշտոնը: Նախագծով նախատեսվում է ունենալ հետեւյալ 12 նախարարությունները՝

աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

առողջապահության նախարարություն

արդարադատության նախարարություն

արտակարգ իրավիճակների նախարարություն

արտաքին գործերի նախարարություն

բնապահպանության նախարարություն

կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

պաշտպանության նախարարություն

տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն

բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարություն

տնտեսական զարգացման եւ գյուղատնտեսության նախարարություն

ֆինանսների նախարարություն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ