fbpx
Հասարակություն

50 տնտեսավարողներից 2-ի մոտ են արձանագրվել կասեցման ենթակա խախտումներ. ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է, որ մասնագիտական խմբերը վերահսկողական աշխատանքները շարունակել են նաև շաբաթ օրը:

Երևանի և մարզերի տարածքային ստորաբաժանումների դիտարկման տիրույթում են հյուրանոցները, հանգստյան տները, բժշկական կազմակերպությունները, դեղատները, խոշոր սուպերմարկետների մասնաճյուղերը, կապի օպերատորների գրասենյակները, գեղեցկության սրահները: Մշտադիտարկումների համար հաճախ հիմք են ընդունվում նաև քաղաքացիներից ստացվող բողոքներն ու ահազանգերը։

Երևանում թեև մի շարք տնտեսավարողների մոտ դեռևս շարունակում են գրանցվել խախտումներ, սակայն, ընդհանուր առմամբ, բարվոք պատկեր է արձանագրվել: Այսօր դիտարկված հինգ տասնյակից ավելի տնտեսավարողներից միայն երկուսի մոտ են արձանագրվել կոպիտ և կասեցման ենթակա խախտումներ:

Մայրաքաղաքում և մարզերում հիմնական խախտումները կապված են ջերմաչափմանև ախտահանման մատյանների վարման թերացումների, դիմակների համար նախատեսված փակվող աղբամաններ չունենալու, իրազեկման պաստառներ չլինելուն, ինչպես նաև դիմակ չկրելու հետ:

Թերացումների վերաբերյալ տնտեսավարողներին տրվում է խորհրդատվություն և տեղում դրանք վերացնելու ցուցում։

Խախտումերի վերաբերյալ կազմած արձանագրությունները ուղարկվում են պարետատուն:

https://www.facebook.com/hlib.am/posts/801302883943751?__xts__[0]=68.ARA2Q7v52YFWeLGrBgfBhDkT7YUXXEnF2AoPywde847FXgR5EPdujVQmD-lXMEsnlB4QsUE8vvkmk1j-Nljuxb4JiW8QcEQomBdzcHhkWa1Un2RKEkXV16uXuTeBD5NEeGPk7c05bPDAxbEsHGlJ9LeHQCPWAD4lJRZVoSG_rQyVh-4M0Gw00_XL5ANup385OdfWLn8P8Sk6ZyOtUUBrGncThwjR90oVnfy5Cx822Vc0RbnkXNxJiUQlYWgb2cG0twI38i-x_em40lpQVkhV36ve6UNiAshCBst_CZiv4y_MUzjLfGYQk9p58LrzsnWAMUs3BPau0I2cvx0K5ZLEuCc&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ