Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Facebook-ի իր էջում անդրադարձել է Ղազախստանում եղած իրավիճակին ու այդ երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին։
«Տոկաևի առաջին գործը պետք է լիներ քաղաքական ռեֆորմի փաթեթ ներկայացնելը, որովհետև օտարի օգնությամբ հնարավոր չէ իշխանության կայունություն ապահովել` առանց բովանդակության։
Բայց Տոկաևը ռեֆորմի հարցը մինչև սեպտեմբեր հետաձգեց, փոխարենը` տրվելով պոպուլիզմի, խոստանալով իշխանավորների աշխատավարձը հինգ տարով չբարձրացնել։
Այլ խոսքով, քաղաքական ռեֆորմները հետաձգվում են, կոռուպցիոն բուրգի ստատուս-քվոն պահպանվում է։
Ղազախստանում ամեն ինչ դեռ առջևում է, Տոկաևը ուժեղ ֆիգուր չէ…», – գրել է Սուրենյանցը։