fbpx
Աշխարհ

11:30 12/6/2019

Տոկաևը ստանձնեց Ղազախստանի նախագահի պաշտոնը

Ղազախստանի նախագահական ընտրություններում հաղթած Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երդվել է հանրապետության ժողովրդին և ստանձնել պետության ղեկավարի պաշտոնը: Տեղեկությունը փոխանցում է Tengrinews-ը:

«Երդվում եմ հավատարմորեն ծառայել Ղազախստանի ժողովրդին, խստորեն հետևել սահմանադրությանն ու Ղազախստանի օրենքներին, բարեխղճորեն կատարել ինձ վրա դրված Ղազախստանի նախագահի բարձր պարտականությունները»,- ասել է նա այսօր հանդիսավոր արարողության ժամանակ:

Նշենք, որ Ղազախստանում 6-րդ նախագահական ընտրություններն անցկացվել են հունիսի 9-ին: ԿԸՀ տվյալներով՝ ընտրողների ձայների 70,96 տոկոսով հաղթել է Տոկաևը, որին առաջադրել էր առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի գլխավորած Nur Otan կուսակցությունը:

Վերեվ