fbpx
Սպորտ

Հայ օլիմպիականները մեկնում են Տոկիո

Հուլիսի 19- ին ՀԱՕԿ-ը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ ընդամենը չորս օր է մնացել Տոկիոյի օլիմպիական խաղերի մեկնարկին: Օլիմպիական գյուղն աստիճանաբար լցվում է մասնակիցներով:

«Հայաստանից առաջինը մրցավայր է մեկնել հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը: Նա տեղում շարունակում է մարզումները և արդեն լուսանկար է հրապարակել:


Այսօր լուսադեմին մեկնել են նաև ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանն ու Իզաբելա Յայլյանը, բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը, Հովհաննես Բաչկովը, Արման Դարչինյանը, ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, լողորդներ Արթուր Բարսեղյանն ու Վարսենիկ Մանուչարյանը:

Առաջինը ասպարեզ դուրս են գալու (հուլիսի 24-ին) սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, իսկ հաջորդ օրը՝ Էլմիրա Կարապետյանը /10մ. ատրճանակ/ և Հովհաննես Բաչկովը /63 կգ /»,- ասված է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ