Սպորտ

Տոկիոյի նահանգապետին դուր չի եկել ՄՕԿ-ի առաջարկը

Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեն քննադատել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ)՝ Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի մարաթոնյան վազքի և մարզական քայլքի մրցումները Սապորո տեղափոխելու մասին առաջարկը: Նրան դուր չի եկել, որ ՄՕԿ-ը նման բան է ծրագրում շոգի պատճառով:

«Դա անսպասելի հայտարարություն էր: Եթե պետք է ավելի զով վայր, ապա ինչո՞ւ մրցումները չանցկացնել հյուսիսային տարածքներում»,- ասել է Յուրիկո Կոիկեն:

«Հյուսիսային տարածքներ» Ճապոնիայում անվանում են Կուրիլյան կղզիների մի հատվածը, որը Ճապոնիայում չեն համարում Ռուսաստանի մի մասը:

Հիշեցնենք, որ Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը Ճապոնիայի մայրաքաղաքում կանցկացվեն 2020թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:

Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ