fbpx
Սպորտ
15:20 02/03/2020

Տոկիոյի Օլիմպիական խաղերը կարող են անցնել առանց հանդիսականների

2020 թվականի ամառային օլիմպիական խաղերը, որոնք տեղի են ունենալու Տոկիոյում, կարող են անցկացվել առանց հանդիսականների, հայտնում է Daily Mail-ը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության և մարզական ֆեդերացիաների ղեկավարները լրջորեն անհանգստացած են կորոնավիրուսի տարածմամբ: Այս առումով հաշվի է առնվում այն տարբերակը, որ 32 –րդ օլիմպիական խաղերի ընթացքին կարելի է հետևել միայն հեռուստատեսությամբ:

Նշվում է նաև, որ տարվա գլխավոր մարզական իրադարձությունը կարելի է տեղափոխել Տոկիոյից մեկ այլ վայր: Այնուամենայնիվ, Ճապոնիան, որը օլիմպիական խաղերի վրա ծախսել է մոտ 12 միլիարդ դոլար, չի պատրաստվում հրաժարվել խաղերը հյուրընկալելուց:

Տարբեր մարզաձևերի միջազգային ֆեդերացիաներ արդեն հետաձգել են ծրագրով նախատեսված մրցումները:

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ