fbpx
Սպորտ

Տոկիոյի օլիմպիական խաղերը կարող են ոչ թե չեղարկվել, այլ հետաձգվել

Տոկիոյի օլիմպիական խաղերի անցկացման համար տարբեր սցենարներ կան: Խաղերի կազմկոմիտեն կարծում է, որ կորոնավիրուսի տարածման պատճառով մրցումները երկու տարով հետաձգելն ավելի ճիշտ լուծում է, քան չեղարկումը: Այս մասին ամերիկյան Wall Street Journal պարբերականին տված հարցազրույցում ասել է խաղերի կազմկոմիտեի գործկոմի անդամ Հարույուկի Տակահաշին:

Ըստ նրա, օլիմպիական խաղերը չեղարկելու կամ առանց հանդիսականների անցկացնելու դեպքում ֆինանսական ծախսերը չափազանց մեծ կլինեն:

Ժամկետների փոփոխությունը կնշանակի որակավորման մրցաշարերի կրկնակի անցկացում: Բացի այդ, երկու տարով հետաձգելու դեպքում 2022թ. Պեկինում կանցկացվի նախ` ձմեռային , ապա` Տոկիոյի ամառային խաղերը, և հետո` աշխարհի ֆուտբոլի գավաթի խաղարկությունը` Քաթարում: Այս փոփոխությունների մասին ՄՕԿ –ը վերջնական որոշում կկայացնի առաջիկա մայիսին` գործկոմի նիստում, երբ որոշակի պարզություն կմտնի կորոնավիրուսի տարածման հարցում:

Տոկիոյի օլիմպիական խաղերը նշանակված են հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը, իսկ պարալիմպիկը` օգոստոսի 25-ից սեպտեմբերի 6-ը:

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ