ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը հայտնել է, որ Տոկիոյի օլիմպիական խաղերը 2021 թ․ տեղափոխումը ՄՕԿ-ի համար կարժենա մի քանի հարյուր միլիոն դոլար:
Հայտնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի տարածումից հետո տևական ժամանակ ՄՕԿ-ը չէր համաձայնում հետաձգել խաղերը, սակայն մարզիկների և խաղերում ներգրավված անձանց առողջությունը կարևորելով նրանք որոշեցին հետաձգել օլիմպիական խաղերը:
Ամենաշատ վնասներ այս ամենից կրել է Ճապոնիան, քանի որ այստեղ խաղերի նախապատրաստական աշխատանքների վրա ծաղսվել է 12 միլիարդ դոլար:
Այս մասին հայտնում է welt.de-ը։