ՊՍԺ-ի պաշտպան Տոմա Մենյեն կարիերան կարող է շարունակել Ա Սերիայում:
Բելգիացու ծառայույթուններով լրջորեն հետաքրքրված է Թուրինի «Յուվենթուս»-ը: Այս մասին հաղորդում է Calciomercato-ն։
Հատկանշական է, որ Մենյեի պայմանագիրն ավարտվում է այս ամառ ու նա կարող է ազատ գործակալի կարգավիճակ ստանալ, որից էլ, ամենայն հավանականությամբ, կօգտվի թուրինյան ակումբը։
Հիշեցնենք, որ Մենյեի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Արսենալ»-ը:
