fbpx
Սպորտ

Գոլդեն Սթեյթի առաջատարներից մեկը վերադարձավ խաղահրապարակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Գոլդեն Սթեյթի» առաջատարներից մեկը` Քլեյ Թոմփսոնը ծանր վնասվածքից հետո առաջին անգամ մասնակցեց իր թիմի խաղին:

31-ամյա բասկետբոլիստը վնասվածք էր ստացել 2019 թվականի հունիսին: NBA-ի եզրափակչի վերջին խաղում «Տորոնտոյի» դեմ` Թոմփսոնը ստացավ ցավալի վնասվածքը և 2.5 տարով դուրս մնաց թիմի կազմից:

Այսօր «Գոլդեն Սթեյթը» սեփական հարկի տակ ընդունել էր «Քլիվլենդին»: Այս խաղը սպասված էր այնքան, որքան փլեյ-օֆֆի եզրափակչի հանդիպումները: Առաջնությունում գրեթե բոլորը վաղուց սպասում էին այս օրվան` նույնիսկ «ռազմիկների» մրցակիցները, քանի որ NBA-ում լրիվ այլ փիլիսոփայություն է տիրում:

«Սթեյթի» գլխավոր մարզիչ Սթիվ Քերը` Թոմփսոնին դուրս էր բերել խաղահրապարակ մեկնարկային հնգյակում: Ընդհանուր առմամբ Քլեյը խաղահրապարակում անցկացրել է 20 րոպե: Այդ ընթացքում վաստակել 17 միավոր, 3 անգամ տիրել ռեբաունդի և կատարել 1 արդյունավետ փոխանցում: Վերջինիս վերադարձը կարող ենք ստացված համարել: Իսկ տանտերերի երկրպագուները առանձնակիորեն էին տոնում Թոմփսոնի հաջող նետումները:

Թոմփսոնի հետ «Գոլդեն Սթեյթը» կարող է վերգտնել իր նախկին խաղը, երբ 4 տարվա ընթացքում 3 անգամ դարձավ NBA-ի չեմպիոն: Այս մրցաշրջանը նախորդների համեմատ շատ լավ են սկսել Քերի սաները: Նրանք 30 հաղթանակով և 9 պարտությամբ կիսում են Արևմտյան կոնֆերենցիայի առաջին հորիզոնականը «Ֆինիքս Սանսի» հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ