fbpx
Զինված Ուժեր

ՊՆ նախկին ղեկավար Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ։

Այս մասին Sputnik-ին հայտնել է Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։

Նա նշել է, որ դատարանը որոշել է 2 ամսով երկարացնել Տոնոյանի կալանքի ժամկետը։

Նրա խոսքով՝ իրենք այժմ իրենց հետագա անելիքներն են ծրագրավորում։

Հիշեցնենք, որ ՊՆ նախկին ղեկավարն անցնում է՝ օգտագործման համար ոչ պիտանի հրթիռների ձեռք բերման գործով։ Նա ու Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթ) մեղադրվում է 4,6 միլիոն դոլար յուրացնելու մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ