fbpx
Առողջապահություն

Այսօր թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրն է

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ այսօր թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Ներկայումս ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում, կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված: Հանրության ուշադրության կենտրոնում է այն մտահոգությունը, թե ինչպես խուսափել նոր վիրուսից և վերջինով պայմանավորված թոքաբորբից:

Հակաբիոտիկների գերօգտագործումը COVID-19-ի ժամանակ մեծացնում է բազմակայուն մանրէների առաջացման և փոխանցման ռիսկը, ինչը կապակցված է հիվանդացության և մահացության աճի հետ:

Վարակիչ հիվանդություններից, այդ թվում՝ COVID-19-ից և հնարավոր բարդություններից պաշտպանվելու լավագույն, անվտանգ և արդյունավետ միջոցը կանխարգելիչ պատվաստումներն են: Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները հասանելի են և անվճար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ