fbpx
Աշխարհ

Թոքերի քաղցկեղից մահացել է YouTube-ի նախկին գլխավոր տնօրենը

YouTube-ի նախկին գլխավոր տնօրեն եւ Google-ի բազմամյա ղեկավար Սյուզան Վոջիցկին մահացել է 56 տարեկան հասակում, թոքերի քաղցկեղի դեմ երկամյա պայքարից հետո։

«26 տարվա իմ սիրելի կինը եւ մեր հինգ երեխաների մայրը լքեց մեզ այսօր թոքերի քաղցկեղի դեմ պայքարի երկու տարիներից հետո»,- գրել է Վոջիցկու ամուսինը՝ Դենիս Թրոպերը, Ֆեյսբուքի իր հաղորդման մեջ։

Տեխնոլոգիաների ոլորտում ամենահայտնի կանանցից մեկը Google է եկել 1999թ. եւ դարձել տեխնոլոգիական հսկայի առաջին աշխատակիցներից մեկը, մինչ ընկերությունը ձեռք կբերեր YouTube-ը։ Google-ը YouTube-ը գնել է 2006թ. 1,65 մլրդ դոլարով։

2014թ. YouTube-ի գլխավոր տնօրեն դառնալուց առաջ Վոջիցկին Google-ի գովազդային արտադրանքի գծով ավագ փոխնախագահն էր։

Աշխատանքի ինը տարիներից հետո Վոջիցկին 2023թ. հեռացել է YouTube-ում զբաղեցրած պաշտոնից, որպեսզի կենտրոնանա «ընտանիքի, առողջության եւ անձնական նախագծերի վրա»։ Նրան փոխարինել է տեղակալ Նիլ Մոհանը, որը գովազդի գծով ավագ մենեջերն էր եւ Google է եկել 2008թ.։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ