Օրերս կայացել է Աթենք-Երևան չվերթը, որի ուղևորներից է եղել նաև ՀՀ նախկին առողջապահության նախարար, ԱԺ ներկա պատգամավոր Արսեն Թորոսյանը։
Ինքնաթիռի ականատես ուղևորներից մեկը Araratnews-ին հայտնել է, որ թռիչքից որոշ ժամանակ անց ուղեկցորդուհիները խնդրել են, որ, եթե ինքնաթիռում բժիշկ կա, ապա վերջինս մոտենա իրենց՝ օգնության կարիք ունեցող տիկնոջն օգնելու համար։
Այս կանչին արձագանքում է Թորոսյանը ու շուրջ մեկ ժամ օգնություն ցույց տալիս կնոջը։ Դրանից հետո պարզվել է, որ ևս մի ուղևոր ունի բժշկական օգնության կարիք, որին կրկին օգնություն է ցուցաբերել Թորոսյանը։
Ըստ աղբյուրի՝ գրեթե ողջ թռիչքը Թորոսյանն անցկացրել է բուժօգնություն ցույց տալով։