fbpx
Սպորտ

Տոտենհեմի ֆուտբոլիստներն անհանգստացած են Մաուրիսիո Պոչետինոյի պահվածքից. Daily Mail

«Տոտենհեմի» ֆուտբոլիստներն անհանգստացած են գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի պահվածքից։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Համաձայն պարբերականի տեղեկությունների՝ արգենտինացի մասնագետն ամռանը վերադառնալուց հետո օտարացել է թիմից։ Օրինակ, Մաուրիսիոն հաճախ սկսել է հետևել մարզումային գործընթացին մարզաբազայի պատուհաններից, մինչդեռ նախկինում միշտ եղել է խաղադաշտում ֆուտբոլիստների հետ:

Այնուամենայնիվ, չնայած «Տոտենհեմի» արդյունքներին և Պոչետինոյի պահվածքին, մարզչին հրաժարական չի սպառնում: Հիմնական պատճառը 32 մլն ֆունտ ստեռլինգով (գրեթե 36 մլն եվրո) հրաժարագինն է, որը գրանցվել է նրա պայմանագրում:

«Տոտենհեմը» յոթ տուրից հետո 11 միավորով զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը՝ 10 միավոր զիջելով առաջնության առաջատարի «Լիվերպուլին»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ