fbpx
Սպորտ

Տոտենհեմը պատրաստ է 2,5 անգամ շատ վճարել Էրիկսենին

«Տոտենհեմը» պատրաստ է շաբաթական 200 հազար ֆունտ աշխատավարձով պայմանագիր առաջարկել ակումբի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին։

Ակումբում սակայն կասկածում են, որ այս առաջարկը կարող է համոզել դանիացի ֆուտբոլիստին մնալ ակումբում, քանի որ Էրիկսեն ընգծել է, որ գումարը միակ բանը չէ, որ ազդում է կարիերան շարունակելու իր որոշման վրա։ «Տոտենհեմը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ և 2 անգամ բարձրացնել նրա աշխատավարձը՝ 80 հազար ֆունտից դարձնելով 200 հազար ֆունտ։

«Տոտենհեմ»-ի ղեկավարությանը անհանգստացնում է այն փաստը, որ Էրիկսենը, որի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2020-ի հունիսի 30-ին, կարող է հեռանալ ակումբից անվճար, մինչդեռ անգլիական ակումբը նրա տրանսֆերը գնահատում է 100 մլն ֆունտ։

Հաղորդվում է, որ եթե Էրիկսենը համաձայնի կնքել նոր պայմանագիր, ապա նա կստիպի լոնդոնյան ակումբին պայմանագրի մեջ հստակ գրել նաև վերագնման ֆիքսված արժեքը։

Բացի դրանից՝ «Տոտենհեմը» կարող է նաև վաճառել ֆուտբոլիստին այս ամառ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ խաղացողի ծառայություններով հետաքրքրվում է Մադրիդի «Ռեալը»։ Տրանսֆերը հետաքրքրում էր նաև «Յուվենտուս»-ին, սակայն իտալական ակումբը հակված էր անվճար ձեռք բերել Էրիկսենին 2020թ-ին։

«Տոտենհեմ»-ում նաև հասկանում են, որ նման կարևոր ֆուտբոլիստին բաց թողնելը և համարժեք փոխարինում չունենալը կհանգեցնի խաղային մեծ դժվարությունների։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ