SkySports-ի հաղորդմամբ՝ Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ակումբի ղեկավարությանը խորհուրդ է տվել տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել «Նապոլիի» սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալիին։
Ակումբը 29-ամյա պաշտպանի համար «Նապոլիին» առաջարկել է 70 միլիոն ֆունտ ստերլինգ։
Մինչ այս հայտնի էր, որ Կուլիբալիով հետաքրքրված են նաև անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը» և ֆրանսիական ՊՍԺ-ն։
«Նապոլիի» հետ պաշտպանի պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2023թ․ հունիս։
