fbpx
Սպորտ
19:47 01/12/2019

Տոտենհեմի հաղթանակին նպաստած տղան ներկա էր ակումբի ընթրիքին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

«Տոտենհեմ»-ի թիմային ընթրիքի ժամանակ ներկա է եղել նաև այն հայտնի տղան, որը «Օլիմպիակոս»-ի դեմ հանդիպման ժամանակ արագ էր մատուցել գնդակը, ինչի շնորհիվ լոնդոնյան ակումբը հավասարեցրել էր հաշիվը՝ խփելով երկրորդ գոլը։ Նրա հրավիրել էր ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե մոուրինյոն։

Խաղի ժամանակ մարզիչը մոտեցել էր տղային և շնորհակալություն էր հայտնել։

«Այդ տղան հասկանում է խաղը, կարդում է այն։ Նա ոչ թե պարզապես նայում է, այլ ապրում է խաղով։ 10-16 տարեկանում ես նույնպես այդպիսինն էի։

Ես ցանկանում էի նրան հրավիրել հանդերձարան հաղթանակը տոնելու, բայց նա անհետացել էր»,-ասել էր Մոուրինյոն խաղից հետո։

Հիշեցնենք, որ «Օլիմպիակոսի» հետ խաղում «Տոտենհեմը» առաջին խաղակեսում պարտվում էր 0։2 հաշվով, սակայն կարողացավ կամային հաղթանակ տանել 4։2 հաշվով և նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ