fbpx
Սպորտ

Տոտենհեմի հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստներ կարող են ձմռանը փոխել իրենց ակումբային գրանցումները

«Տոտենհեմը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում պատրաստ է բաժանվել հիմնական կազմի մի քանի ֆուտբոլիստից: Այս մասին հաղորդում է The Times-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, հունվարին լոնդոնյան թիմի ղեկավարությունը կարող է վաճառել պաշտպաններ Սերժ Օրյեին ու Դենի Ռոուզին, կիսապաշտպաններ Էրիկ Դայերին, Քրիստիան Էրիկսենին և Վիկտոր Վանյամային:

Նման ցանկություն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն, որը գոհ չի մնալ ընթացիկ մրցաշրջանի մեկնարկում գրանցած արդյունքներից ու կարծում է, որ կազմի փոփոխություն է անհրաժեշտ:

Ընդ որում, հստակեցվում է, որ «Տոտենհեմում» այս պահին լավագույն մթնոլորտը չի տիրում ու մեծամասամբ դա կապված է նրա հետ, որ որոշ խաղացողներ գիտեն ակումբի՝ իրենցից բաժանվելու պատրաստակամության մասին:

8 տուրից հետո «Տոտենհեմը» ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ իր ակտիվում ունենալով 11 միավոր: Լոնդոնցիները 13 միավորով զիջում են առաջատար «Լիվերպուլին»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ