Սպորտ
01:45 09/04/2020

Տոտենհեմի ղեկավարությունը նկատողություն է արել Ժոզե Մոուրինյոյին կարանտինը խախտելու համար

Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հայտարարված կարանտինը անցած շաբաթ խախտելու համար նկատողություն է ստացել «Տոտենհեմի» թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։

Նկատողության պատճառ է դարձել այն, որ Մոուրինյոն թիմի կիսապաշտպան Տանգայ Նդոմբելեի հետ մարզում էր անցկացրել զբոսայգում։ Նշենք, որ Անգլիայի «Պրեմյեր լիգան» դադարեցված է և թիմերին արգելված է անցկացնել մարզումներ։

Նրանցից առանձին զբոսայգում մարզվել են նաև Ռայան Սեսենյոն ու Դավինսոն Սանչեսը։

Աբյուրը՝ The Telegraph․

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ