fbpx
Սպորտ

Տոտենհեմը խոշոր հաշվով հաղթեց Բորուսիաին

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում Լոնդոնի «Տոտենհեմը» և Դորտմունդի «Բորուսիան» հանդիպել են միմյանց:

Դիմակայության առաջին մրցավեճը կայացավ «Ուեմբլիում»: Մաուրիսիո Պոչետինոյի ֆուտբոլիստները վստահ հաղթանակ տոնեցին 3:0 հաշվով: Բոլոր գոլերը խփվեցին երկրորդ խաղակեսում:

Հաշիվը բացեց Սոն Հին Մինը` 47-րդ րոպեին:

83-րդ րոպեին Յան Վերտոնգենը կրկնապատկեց իր թիմի առավելությունը: Ֆերնանդո Լյորենտեն էլ 86-րդ րոպեին վերջակետ դրեց հանդիպմանը:
Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 5-ին:

«Տոտենհեմ»-«Բորուսիա Դորտմունդ»` 3:0

Գոլերը` Սոն 47՛ Վերտոնգեն 83՛ Լյորենտե 86՛

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ