Քաղաքականություն
19:52 01/07/2021

Թագուհի Թովմասյանը «իդիոտկայի» համար դատի է տվել Լենա Նազարյանին

Դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ԱԺ անկախ պատգամավոր, «Իմ քայլից» հեռացած Թագուհի Թովմասյանը դատի է տվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին։

Թագուհի Թովմասյանը պահանջում է Լենա Նազարյանին պարտավորեցնել` փոխհատուցել իր հասցեին վիրավորական արտահայտություն անելու դիմաց և հրապարակային ներողություն խնդրել։

Հայցը ստացվել է հունիսի 30-ին ու մակագրվել դատավոր Սերգեյ Սահակյանին։ Դատավարության օրը դեռ նշանակված չէ։

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել հունիսի 3-ին։ Այդ օրվա ԱԺ նիստը վարող Լենա Նազարյանը չէր անջատել խոսափողը եւ լսվեց, թե նա ինչպես «իդիոտկա» անվանում Թագուհի Թովմասյանին։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ