fbpx
Արցախ

Թովմասյանը հույս է հայտնել, որ 2021-ին Արցախում պաղպաղակի արտադրամաս կստեղծվի

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Այսօր հանդիպել եմ ՀՀ-ում «Փինկ Բերրի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականատեր Լևոն Սաֆարյանի հետ:

«Փինկ Բերրի» ՍՊԸ–ն զբաղվում է պաղպաղակի արտադրությամբ և շուկայում է 2018 թվականից: Իր արատադրանքով պաղպաղակի արտադրամասը բավականին մեծ պահանջարկ ունի բնակչության կողմից:

Մենք քննարկել ենք նմանատիպ արտադրամասի առկայությունը նաև Արցախում, և լիահույս եմ, որ արդեն 2021 թվականին կունենանք նման արտադրամաս մեր երկրում՝ զարգացնելով ինչպես երկու հայկական պետությունների միջև տնտեսական կապերն, այնպես էլ գրեթե 60 նոր աշխատատեղեր ստեղծելով մեր քաղաքացիների համար:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Պողոսյանն՝ իր առաջին տեղակալի՝ Արայիկ Դոլուխանյանի հետ»։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=176419147424229&id=107605687638909

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ