fbpx
Իրավական

Փաշինյանը՝ ՄԻՊ-ին․ «Թող քրեական գործ հարուցեն ու ինձ փակեն»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ եթե ինքը չարաշահում է իր լիազորությունները, թող ուրեմն քրգործ հարուցեն:

«Թող քրեական գործ հարուցեն և ինձ տանեն դատեն», – Գյումրիում ասաց Փաշինյանը՝ ի պատասխան լրագրողի դիտարկման, թե ՄԻՊ-ի պնդմամբ վարչապետը լիազորություններ չունի ցուցումներ տալու:

Հիշեցնենք՝ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում էր, որ իր ազգականը ենթադրյալ չարաշահումների համար կարող է հայտնվել քրեական գործի թիրախում, ինչին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՄԻՊ Արման Թաթոյանն արձագանքել էր, որ միայն Քրեական դատավարության օրենսգիրքն է սահմանում, թե ով ինչ ցուցումներ կարող է տալ քրեական գործ հարուցելու համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ