fbpx
Սպորտ

Թող Սերխիոն շարունակի ուրախություն պարգևել երկրպագուներին․ Ռաուլ

Մադրիդի «Ռեալի» ու Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Ռաուլ Գոնսալեսը շնորհավորել է Սերխիո Ռամոսին ազգային թիմում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիր դառնալու առթիվ: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն:

Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, Ռամոսը 168-րդ հանդիպումն է անցկացրել «կարմիր ֆուրիայի» կազմում: Այդ ցուցանիշով պաշտպանը միանձնյա գլխավորեց ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստների թոփ-10-յակը՝ առաջ անցնելով «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասին:

«Ուզում եմ շնորհավորել Ռամոսին այն բանի համար, որ նա «Ռեալի» ու Իսպանիայի հավաքականի խորհրդանիշն է, ինչպես նաև ասել, որ նա շարունակի հաճույք ստանալ ֆուտբոլից ու խաղա այնքան, որքան ցանկանում է:

Թող Սերխիոն շարունակի ուրախություն պարգևել երկրպագուներին»,-ասել է Ռաուլը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ