fbpx
Իրավական

Թող ոչ մեկը չկասկածի, որ ՍԴ ճգնաժամը լուծվելու է․ Ալեն Սիմոնյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սահմանադրական դատարանի ճգնաժամը լուծվելու է, թող ոչ մեկը չկասկածի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, թե ինչպես են լուծելու ՍԴ ճգնաժամը, եթե ՍԴ գործող կազմը հրաժարական չտա:

«ՍԴ ճգնաժամը լուծվելու է, ինչպես լուծվեց Ազգային ժողովի, Սերժ Սարգսյանի իշխանության հարցը, թող որևէ մեկի մոտ կասկած չհարուցվի»,-շեշտեց Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ հարցը փորձում են լուծել նման ձևով, որ ցնցումների չենթարկեն Հայաստանն ու դատական համակարգը:

«Որպեսզի չլինեն խոսակցություններ, որ իշխանությունը ճնշում է գործադրում մի համակարգի վրա, որը տարիներ շարունակ սպասարկել է նախկին իշխանությունը, ընտրվում և արվում է ամեն ինչ, որպեսզի ամենը լինի օրինականության շրջանակում»,-ասաց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ