fbpx
Հասարակություն

Ֆելիքս Թոխյանն իրավական ճանապարհով կբողոքարկի ԱԺ-ի օրինագիծը

Այսօր` հունիսի 23-ին ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում դատավոր Ֆելիքս Թոխյանը ասաց` որևէ մեկը կասկած ունի՞, որ բոլոր իրավական միջոցներով մենք պայքարելու ենք խախտման դեմ: Ես կյանքումս դեռ այս վիճակի մեջ չեմ ընկել, որ պետության դեմ իրավական ձևով պիտի պայքարեմ: Կա դատական ուղի, Եվրոպական դատարան:

Անդրադառնալով այն փաստին, որ օրինագիծը չի ուղարկվի ՍԴ՝ դատավորն ասաց, որ նախ պետք է նայել ընթացակարգային, հետո նոր բովանդակայինի գաս:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ շարունակելո՞ւ է աշխատել, դատավորն արձագանքեց. «Ես եղել եմ այն դատավորներից, որի նկարներով այստեղ ցույց էին անում պարտադիր կուտակային կենսաթոշակների ժամանակ: Ես 25 տարի ծառայել եմ իմ ժողովրդին. ոչ մի իշխանության չեմ ծառայել: Ժողովուրդն է ասել կարաս գնա, ժողովուրդն էլ կարող է ասել՝ Թոխյան ջան, քեզնից հոգնել ենք, գնա տուն: Վենետիկի հանձնաժողովի կարծիքում հենց դա էլ գրված է, որ նոր եկած իշխանությունները չպետք է խախտեն դատավորների անփոփոխունականության սկզբունքը: Ես կգնամ էլի, ոչ մի խնդիր չունեմ, բայց մեզնից հետո ստեղ պիտի գան, իշխանությունը փոխվելուց հետո այդ իշխանությունը ի՞նչ է անելու՝ ասելու է մերոնք չեն, եկեք հանենք: Թե այս անգամ երեք հոգի են հանում, հետո կարող են 13-ին հանել»:

Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային ժողովը հունիսի 22-ին ընդունեց «Իմ քայլի» հեղինակած՝ սահմանադրական փոփոխությունների օրինագիծը, ըստ որի՝ դադարեցվելու են 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները, իսկ օրինագծի՝ ուժի մեջ մտնելուն պես դադարեցվելու են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ