fbpx
Հասարակություն

Երևան-Սևան ճանապարհին Toyota-ն բախվել է Zil-ին․ կա զոհ

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 05։45-ին ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ ու կա տուժած, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 32-րդ կմ-ին բախվել են «Toyota Alphard» (վարորդ՝ Ս․ Հ․, ծնված 1990 թ․) և «Zil-130» (տորֆով բեռնված) (վարորդ՝ Գ․ Խ․, ծնված 1992 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է:

Նշվում է նաև, որ փրկարարները հոսանքազրկել են «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենայի ուղևոր Ն․ Մ․-ին (ծնված 1997 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Չարենցավանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ այնուհետև փրկարարները «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենայի վորորդի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ