fbpx
Իրավական

Տրամադրված նյութերում մեղադրանքի հիմքում ընկած ապացույցներն են եղել. դատախազ

Քննիչը պատասխանել է, որ այն բոլոր պատասխանները, որոնք վերաբերելի են եղել, անջատվել և կցվել են քրեական գործին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց դատախազ Պետրոս Պետրոսյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի այն խոսքին, որ գործով քննիչը միայն մեղադրող ապացույցներ է ներկայացրել։

«Տրամադրված նյութերում մեղադրանքի հիմքում ընկած ապացույցներն են եղել։ Նախաքննությունն ընթանում է, և այս փուլում որևէ տեղեկություն չեմ կարող հրապարակել»,- ասաց նա և հավելեց, որ հետագայում, անհրաժեշտության դեպքում տեղեկություն կտրամադրվի։

Հարցին, թե արդյոք գաղտնիությունն ապահովելու դեպքում սահմանված հսկողություն կա՝ Պետրոսյանն ասաց, որ մամուլում առանձին ցուցմունքներ են հայտնվել, որի հիման վրա քրեական գործ կա հարուցված, սակայն գործի վերաբերյալ տեղեկություն չի կարող տրամադրել։

«Իրավունքների իրականացումն անսահմանափակ չէ, տվյալ պարագայում քրեական դատավարության օրենսդրությունը հստակ չափանիշներ է նախատեսում։ Ես իմ բողոքը ներկայացնելիս նշեցի, որ այդ հանգամանքը հրապարակային դարձնելու համար, բավարար տեղեկություն չէ, քանի որ նախաքննության տվյալներն այդ փուլում պետք է գաղտնի մնան։ Դատարանի կողմից կայացված որոշումը դուրս է դատական վերահսկողության սահմաններից»,- նշեց դատախազը։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով բողոքի քննությանը՝ Քոչարյանի պաշտպանների կողմից Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց։

Դատական նիստի ընթացքում փաստաբան Հովհաննես Խուդոյանը գործի մասով առաջարկեց՝ մի քանի հարց քննարկել, քանի որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին թույլատրվել է գործի բուն նյութերին ծանոթանալ, սակայն դատախազությունը ընդգծել է, որ նյութեր տրամադրելը կարող է հետագա քննությանը խոչընդոտել։

Աղբյուրը՝ Tert.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ