Առողջապահություն

2021-ին վիրավոր զինվորների բուժօգնության համար տրամադրվել է նախատեսվածից 2 անգամ ավել բյուջե

Այսօր՝ հունվարի 24-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խոսեց՝ 2021 թվականին վիրավոր զինվորների վերականգնողական բժշկական օգնության համար տրամադրված բյուջեի մասին։

Նա նշեց, որ նախապես նախատեսված է եղել 3 միլիարդ 296 միլիոն դրամ, բայց հատկացումը տարվա ընթացքում անընդհատ վերանայվել է ու ի վերջո կազմել 6 միլիարդ 700 միլիոն դրամ։

Ավանեսյանը նշեց, որ հետպատերազմական վիճակով պայմանավորված վիրավոր զինվորների վերականգնողական բժշկական օգնության ամբողջական տրամադրումը մնալու է նախարարության ուշադրության կենտրոնում։

Նա ասաց նաև, որ այդ ծրագիրը սահմանափակված չէ տարեկան բյուջետային շրջանակներով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ