Թրամփը լրագրողներին հայտնել է՝ դիմակ կկրի Արիզոնայում Honeywell գործարան այցելելիս

Հրապարակող՝

Թրամփը կոչ է անում վերականգնել տնտեսությունը Զատիկին ընդառաջ. Մենք պետք է վերադառնանք աշխատանքին | FoxNews

Ամենադիտվածներ

Reuters լրատվական գործակալությունը հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է Արիզոնայում Honeywell դիմակներ արտադրող գործարան այցելելիս դիմակ կրել՝ որպես կորոնավիրուսի դեմ նախազգուշական միջոց, եթե դրա կարիքը զգացվի։

ԱՄՆ Նախագահը, չնայած դաշնային ղեկավարության այն կոչին, որ ամերիկացիները հասարակական վայրերում պետք է դիմակ կրեն, հրաժարվել էր վերջին շրջանում դիմակ կրել։ Նա նշել էր, որ դիմակ կունենա Ֆենիքսի գործարանում, եթե դա այնտեղ աշխատող մարդկանց պարտադիր պահանջն է։

Ավելի ուշ ինքնաթիռ նստելուց առաջ նրան կրկին հարցրել են, թե որոշել է արդյոք դիմակ կրել Honeywell-ում։ «Ոչ, ես չեմ որոշել, քանի որ ես չգիտեմ՝ դա պարտադի՞ր է։ Ես կիմանամ, երբ հասնեմ այնտեղ»,- ասել է նախագահը։

Լրագրողներից մեկի հարցին, թե կարևո՞ր է նախագահի համար դիմակ կրելը, Թրամփը պատասխանել է․ «Ես պետք է ելույթով հանդես գամ։ Ինքներդ ասեք՝ պետք է արդյոք ես դիմակո՞վ լինեմ ելույթի ժամանակ։ Ես չգիտեմ։ Ես պարզապես․․․ դա կարծես ճիշտ չէ»։

Դոնալդ Թրամը հավելե է, որ իրեն ուղեկցող բոլոր մարդիկ ստուգված են, հակառակ դեպքում «նրանց թույլ չեն տալիս ինձ հետ ճանապարհորդել»։

Աղբյուրը՝ Reuters.

Ամենաթարմ