fbpx
Աշխարհ

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը չեն ցանկանում իր հաղթանակը

Reuters լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համարում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, չնայած նրան լավ վերաբերելուն, չի ցանկանում, որ նա հաղթի նախագահական ընտրություններում։

Լրագրող Շերիլ Աթքինսոնին տված հարցազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահը նշել է, որ ինքը լավ հարաբերություններ ունի Պուտինի հետ։

«Ես ամենավատն եմ, ինչ պատահել է Ռուսաստանի հետ, Պուտինը դա հասկանում է։ Ես լավ հարաբերություններ ունեմ Պուտինի հետ, սակայն հավանական է, որ նա չցանկանա, որ ես հաղթեմ ընտրություններում։  Չինաստանը նույնպես չի ցանկանում իմ հաղթանակը»,-պնդել է Ամերիկայի առաջնորդը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ