Աշխարհ

Թրամփին մահացու թույնով ծանրոց ուղարկելու համար կինը բերման է ենթարկվել

NEW YORK TIMES-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ում ձերբակալվել է մի կին, որը կասկածվում է նախագահ Դոնալդ Թրամփին մահացու թույնով ծանրոց ուղարկելու համար:

Կասկածյալնին բերման են ենթարկել Բաֆալո քաղաքում ՝ Կանադայի սահմանին: Կնոջ անունը դեռ չի հրապարակվել։

Հաղորդվում է, որ կինը կանադայի քաղաքացի է և նրան բերման են ենթարկել սահմանային անցակետից, երբ նա լքելիս է եղել ԱՄՆ տարածքը: Նրա մոտ հայտնաբերվել է նաև հրազեն:

Հիշեցենենք, որ ԱՄՆ նախագահի անունով ուղարկված կասկածելի ծանրոցը հայտնաբերվել էր սեպտեմբերի 19-ին:

«Ռիցին» կոչվող թունավոր նյութի դեմ հակաթույն չկա: Եթե մարդը շնչում կամ կուլ է տալիս այն, ապա մահը վրա է հասնում 36-72 ժամվա ընթացքում:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ