ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Լեհաստանում կարող են հանդիպել։ Այս մասին, ինչպես փոխանցում է Reuters-ը, ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:
Նա հայտնել է, որ ԱՄՆ-ը շահագրգռված է, որ Ուկրաինան հաջողակ լինի, և որ նա գալու է Կիև՝ իմանալու նոր վարչակազմի առաջնահերթությունների մասին։ Բոլթոնը չի մանրամասնել նման հանդիպման ամսաթիվն ու ձևաչափը։
