fbpx
Աշխարհ

Թրամփի դեմ բողոքած աշխատակիցը դաշնային պաշտպանության տակ է․ CBS

Ամերիկյան հետախուզության աշխատակիցը, որը գանգատ է գրել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու՝ հուլիսին կայացած հեռախոսազրույցի պատճառով, դաշնային պաշտպանության ներքո է: Այս մասին է հաղորդում է CBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով փաստաթղթեր, որոնք իր ձեռքին են հայտնվել:

Հեռուստաալիքի տվյալներով՝ իրազեկիչը պաշտպանության տակ է վերցվել, քանի որ անհանգստանում է իր անվտանգության համար:

Ավելի վաղ Թրամփը թվիթերյան իր էջում գրել է, որ ցանկանում է հանդիպել այն մարդու հետ, որն իր դեմ գանգատ է գրել, ինչպես նաև նրա հետ, ով իրազեկչին տվյալներ է տրամադրել Սպիտակ տան տիրոջ և Զելենսկու միջև կայացած զրույցի մասին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ