fbpx
Աշխարհ

Թրամփի դեմ դատական հայց՝ սահմանադրությունը խախտելու համար

ԱՄՆ վճռաբեկ դատարանը դատական հայցը վերանայելու որոշում է կայացրել, որի պատասխանողն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է։ Այս մասին հաղորդում է Ամերիկայի ձայնը։

Հայցորդները պնդում են, որ ԱՄՆ առաջնորդը խախտել է երկրի Սահմանադրությունը՝ եկամուտ ստանալով օտարերկրացի և ամերիկացի պաշտոնատար անձանցից, որոնք օգտվում են նրան պատկանող հյուրանոցներից, հանգստավայրերից և ռեստորաններից, ինչը նախագահին խոցելի է դարձնում կողմնակի ազդեցության համար։

Պարբերականը նշում է, որ ԱՄՆ Սահմանադրությունը նախագահին արգելում է օտարերկրյա կառավարություններից վճարումներ ընդունել առանց Կոնգրեսի համաձայնության։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ