fbpx
Աշխարհ

Թրամփի և Ցուկերբերգի միջև hեռախոսազրույց է տեղի ունեցել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգ միջև նախորդ շաբաթ հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Այս մասին հաըտնում է  CNN-ը։

Նրանց խոսակցության վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում։

 Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որում սպառնում էր Մինեսոտայում «կրակոցներով» հանդարտեցնել ցուցարարներին, որոնք սկսվել էին ոստիկանի կողմից սևամորթ իրավախախտ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը սպառնացել էր, որ  իր հսկողության տակ կվերցնի Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքը։ Նախագահը ցուցարարներին անվանել  էր «ավազակներ», իսկ քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյին՝ «տկար» որակելով սպառնացել էր իր ձեռքը վերցնել քաղաքի վերահսկողությունը, եթե նրան չհաջողվի դադարեցնել ցույցերը, որի հետևանքով ավերվում է քաղաքը։

Facebook-ի ղեկավարն ուրբաթ հաղորդագրություն էր տարածել, որում բացատրել էր, թե ինչու իր ընկերությունը քայլեր չի ձեռնարկում նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակման հարցում։

«Ես ամբողջ օրը մտածել եմ՝ ինչպես արձագանքել նախագահի թվիթներին և հաղորդագրություններին։ Անձամբ ես ներքին բացասական արձագանք ունեմ նման պառակտիչ և հրահրիչ հռետորաբանության նկատմամբ։ Ես գիտեմ, որ շատ մարդիկ բարկացած են, որ մենք նախագահի հաղորդագրությունները չենք հեռացրել։ Մենք շատ ուշադիր ուսումնասիրել ենք այդ գրառումը, որպեսզի գնահատենք՝ արդյոք այն խախտո՞ւմ է մեր քաղաքականությունը։ Չնայած նրան, որ գրառումը պարունակում էր տագնապի ազդանշան, մենք որոշեցինք թողնել այն, քանի որ երբ հղում է արվում Ազգային գվարդիային, նշանակում է, որ մենք ընթերցում ենք պետությունում սպասվող գործողությունների մասին, և մենք կարծում ենք՝ մարդիկ պետք է տեղեկացված լինեն, երբ կառավարությունը նախատեսում է ուժ կիրառել»,- նշել է Ցուկերբերգը։

Թրամփի հաղորդագրության հրապարակումից մոտ երեք ժամ անց Twitter-ը դրա վրա նախազգուշացնող նշան էր ավելացրել, որում ասվում էր, որ գրառման մեջ «խրախուսվում է բռնությունը»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ