fbpx
Աշխարհ

Թրամփի գրառմանը Էրդողանի խիստ պատասխանից հետո թուրքական լիրան արժեզրկվել է

Ստամբուլում ընթացող «Իսլամական համագործակցություն» կազմակերպության նիստի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Գոլանի բարձունքների մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գրառմանը։

Twitter-ում Թրամփը հայտարարել էր, որ «52 տարի անց եկել է ժամանակը, որ ԱՄՆ-ը լիարժեք ճանաչի Իսրայելի իշխանությունը Գոլանի բարձունքներում»:

«Գոլանի բարձունքների վերաբերյալ Թրամփի անհաջող հայտարարությունը տարածաշրջանը դրեց նոր ճգնաժամի և լարվածության առջև։ 1967թ․-ից ի վեր Գոլանի բարձունքները Իսրայելի օկուպացիայի տակ են։ Իսրայելական օկուպացիան ստիպեց, որ իրենց բնակավայրերից գաղթեն ոչ միայն տարածաշրջանում ապրող արաբները, այլ նաև թուրքմենները։ Մենք երբեք թույլ չենք տա օրինականացնել Գոլանի բարձունքների օկուպացումը»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Սրա հետևանքով ամերիկյան դոլարի նկատմամբ արժեզրկվել է թուրքական ազգային արժույթը` լիրան:

Մարտի 22-ին 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրան արժեզրկվել է՝ կազմելով է 5.6, նախկին 5.40-ի փոխարեն: Իսկ 1 եվրոյի և 1 ֆունտ ստերլինգի դիմաց թուրքական լիրան արժեզրկվել է`  համապատասխանաբար կազմելով 6.30` նախկին 6.22-ի փոխարեն և 7.25` նախկին 7.18-ի փոխարեն:

Նշենք, որ Թրամփի այս հայտարարությանը խիստ էին արձագանքել նաև Ռուսաստանը և Իրանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ