fbpx
Աշխարհ

Թրամփի համար Բայդենի՝ պաշտոնանկության կոչը հուզիչ է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում պատասխանել է ԱՄՆ նախկին փոխնախագահ, 2020 թվականի նախագահական ընտրություններին մասնակցել պատրաստվող Ջո Բայդենի հայտարարությանը, որը հանդես է եկել Թրամփի պաշտոնանկության կոչերով:

«Այնքան հուզիչ է տեսնել քնկոտ Ջո Բայդենին, որն իր որդու՝ Հանթերի հետ և ի վնաս Միացյալ Նահանգների հարկատուների առնվազն երկու երկրներից կողոպտել է միլիոնավոր դոլարներ և հիմա հանդես է գալիս իմ պաշտոնանկության կոչերով»,- գրել է Թրամփը:

Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ ինքը ոչ մի վատ բան չի արել, իսկ Բայդենի ձախողված նախընտրական քարոզարշավնիրեն այլ ընտրություն չի թողնում», քան աջակցել իր պաշտոնանկության գործընթացին:

Թրամփը Բայդենին հաճախ է անվանում «քնկոտ»՝ ակնարկելով, որ նա ի վիճակի չէ արագ արձագանքել և պատասխանել հարցերին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ