fbpx
Աշխարհ

Թրամփի նամակը Էրդողանին կներառվի դասագրքերում. Զախարովա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը կներառվի միջազգային դիվանագիտության կամ միջազգային հարաբերությունների դասագրքերում: Այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Հոկտեմբերի 9-ին՝ Սիրիայում թուրքական գործողությունների մեկնարկից մեկ օր առաջ, Թրամփն Էրդողանին խնդրել էր «հիմար չլինել եւ լավ տղա չթվալ»:

«Այդ էպիստոլյար ժանրը կներառվի միջազգային դիվանագիտության կամ միջազգային հարաբերությունների դասագրքերում… Ահա այդպիսին է ԱՄՆ-ի ոճը, քաղաքական համակարգի ոճը, գործընկերների հետ հարաբերությունների ոճը»,-ասել է Զախարովան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ