Աշխարհ
22:00 29/01/2020

Թրամփի պաշտպանները ներկայացրին իրենց փաստարկները իմպիչմենթի շրջանակում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտպանների թիմը ավարտել է Կոնգրեսի Սենատում փաստարկներ ներկայացնելը ԱՄՆ նախագահի իմպիչմենթի ընթացակարգի շրջանակում:

Այժմ պաշտպանները և մեղադրողները կսկսեն պատասխանել սենատորների հարցերին։ Ընդհանուր առմամբ, դրան կհատկացվի 16 ժամ, բայց գործընթացը չի սահմանափակվում աշխատանքային օրերով։

Ուրբաթ չորսժամյա բանավեճերից հետո օրենսդիրները կքվեարկեն վկաներին կանչելու և որևէ այլ լրացուցիչ փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտության մասին։ Եթե վկաներ չկանչվեն, Սենատը կքվեարկի մեղադրանքի երկու հոդվածների՝ իշխանության չարաշահման և Կոնգրեսի հետաքննությանը խոչընդոտելու վերաբերյալ։

2019 թվականի սեպտեմբերին Ներկայացուցիչների պալատը դեմոկրատների օգնությամբ հայտարարեց Թրամփի նկատմամբ իմպիչմենթ սկսելու մասին։ Առիթ ծառայեց հուլիսին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցը. ենթադրվում էր, թե նախագահը ճնշում գործադրելով դրդել է Կիևին օգնել ամերիկյան վարչակազմի ղեկավարին ընտրվել երկրորդ ժամկետով 2020 թվականին։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ